ՄԱԿ ԲԱՅ

Այն խոսքի մասը,որ դրվում է բայի կողքին և ցույց է տալիս բայի գործողության կատարման տեղը,ժամանակը,ձևը և չափը քանակը կոչվում է մակ բայ։Մակբայը տեղ,ժամանակ,ձև,չափ ու քանակ ցույց տվող բառերից տարբերվում է նրանով,որ բառերը կարող են հոլովվել,իսկ մակբայները քարացած ձևեր են,և ձևափոխությունների չեն ենթարկվում։Մակբայները լինում են՝պարզ,բարդ,ածանցավոր։Մակբայները լինում են չորս տեսակ ՝տեղի,ժամանակի,ձևի,չափ ու քանակի։

ՄԱԿԲԱՅԱԿԵՐՏ ԱԾԱՆՑՆԵՐ

Հայերենի մակբայակերտ ածանցներն են՝աբար-հերոսաբար,մեղմաբար

Պես-հոգեպես,ֆիզիկապես

Որեն-նրբորեն,քնքշորեն,մեղմորեն

Ովին-լիովին,ամբողջովին

Ովի-հանովի,դնովի,փակովի

Ակի-շեղակի,թեթևակի,շեշտակի,ուղղակի։

Հոգի-հոգեպես

Դիվանագետ-դիվանագիտորեն

Ընկեր-ընկերաբար

Գազան-գազանորեն

Խումբ-խմբովի

Եղբայր-եղբայրորեն

Ազգ-ազգովի

Նյութ-նյութապես

Գլուխ-գլխովի

Բարեկամ-բարեկամաբար

Վերջ-վերջապես

Ազնվորեն,օրեցօր,կուզեկուզ,լռելյան,վերջիվերջո,հոտնկայս։

Ազնվորեն վարվիր քո ընկերների հետ։

Օրեցօր ոտքիս ցավը մեղմանում է։

Ես կուզեկուզ կանգնած էի երթուղայինում։

Դասարանում բոլորը լռելայն են լսում։

Հարգիր ՝այս մարդուն վերջիվերջո քո քաղաքացին է։

Մենք հոտնկայս դիմավորեցինք մեր հյուրերին։