Ժառանգական իրավունք

Հարցեր

  1. Որոնո՞ք են ժառանգության հիմքերը։
  2. Ե՞րբ և որտե՞ղ է բացվում ժառանգությունը։
  3. Ովքե՞ր ունեն ժառանգության պարտադիր բաժնի իրավունք կտակի դեպքում։
  4. Ի՞նչ է պայմանով կտակը։
  5. Ո՞րն է կտակի ձևը, և ի՞նչ է փակ կտակը։
  6. Ի՞նչ է կտակային հանձնարարությունը։
  7. Ո՞րն է ըստ օրենքի ժառանգության հերթականությունը։
  8. Ի՞նչ կարգով և ի՞նչ ժամկետում է ընդունվում ժառանգությունը։
  9. Ինչպե՞ս է բաժանվում ժառանգությունն ըստ օրենքի ժառանգության դեպքում։
  10. Ինչպե՞ս է կատարվում ժառանգության ձևակերպումը։

Պատասխաններ

1.Ժառանգության հիմքերն են մարդու մահը,մարդուն մահացաշ ճանաչելը։

2.Ժառանգությունը բացվում է մարդու մշտական բնակության վայրում (նոտարի կողմից) մարդու մահվան օրվանից սկսած 6 ամսվա ընթացքում։

3.Ժառանգության բաժնի պարտադիր իրավունք ունեն ժառանգատուի անչափահաս երեխանները,նրա կենսաթոշակառու ծնողները,ինչպես նաև այն անձիք ովքեր վերջին մեկ տարում գտնվել են ժառանգատուի խնամակալության ներքո։

4.Ժառանգատուն իրավունք ունի իր կտակում սահմանել իրավաչափ պայման և ժառանգություն ստանալը պայմանավորել ժառանգի կքղմից այդ պայմանի կատարմամբ։

5.Կտակը կազմվում է գրավոր նշելով այն կազմելու վայրը և ժամանակը։Կտակը ստորագրվում է անձամբ կտակարարի կողմից ինչպես նաև վավերացվում նոտարի կնիքով և ստորագրությամբ։Փակ կտակի դեպքում նոտարը չի ծանոթանում կտակի բովանդակությանը։Փակ կտակը կազմում և ստորագրում է անձամբ կտակարարը։

6.Կտակարարը իրավունք ունի իր կտակում մեկ կամ մի քանի ժառանգներին հանձնարարելու ժառանգվող գույքի հաշվին կատարեկու որև է պառտավորություն՝հոգուտ շահառուների։

7.Ըստ օրենքի ժառանգության հերթերն են՝1)ամուսին,երեխաններ,ծնողներ,2)քույր,եղբայր,3)տատ,պապ,4)հորեղբայր,հորաքույր,քեռի,մորաքույր։

8.Ժառանգությունը ընդունվում է 6 ամսվա ընթացքում՝սկսած ժառանգատուի մահվան օրվանից։Ժառանգությունը ընդունելու նպատակով ժառանգորդը դիմում է ներկայացնում նոտարին։

9.Ըստ օրենքի ժառանգության դեպքում բոլոր ժառանգների բաժինները համարվում են հավասար։

10.Ժառանգությունը ձևակերպելու նպատակով նոտարը տալիս է ժառանգության ընդունման վկայական,որի մեջ նշված է լինում ժառանգորդի բաժինը և ժառանգման ենթակա գույքի կազմը։

Leave a comment